with us life is sweet ...

Popular Cake Receipts

Home Թխվածքներ Մրգային թխվածքներ Բանանով, ընկույզով տորթ

Բանանով, ընկույզով տորթ

Էլ.փոստ Տպել PDF
1/2 բաժակ փափկեցրած կարագ կամ մարգարին
1 թեյի գդալ վանիլին
1+1/2 բաժակ շագանակագույն շաքարավազ
3 ձու
2+1/4 բաժակ ալյուր
2 թեյի գդալ փխրեցուցիչ
1 թեյի գդալ խմորի սոդա
1/2 թեյի գդալ աղ
1+1/3 բաժակ տրորած հասած բանան
1/4 բաժակ կաթ
1 բաժակ մանր կտրատած ընկույզ

Խառնել մարգարինը, վանիլինն ու շագանակագույն շաքարավազը: Ավելացնել ձվերը և հարել մինչև փրփրի: Խառնել մնացած բաղադրիչները: Կաթն ու բանաններն էլ առանձին խառնել: Բանանի ու ալյուրի խառնուրդներ էլ հաջորդաբար խառնել շաքարավազի խառնուրդին: Վերջում ավելացնել ընկույզը: Լցնել 2 յուղոտած ու ալրապատած 9 մատնաչափ հաստությամբ կլոր թավայի մեջ կամ էլ 9 x 13 մատնաչափ հաստությամբ մեկ թավայի մեջ: Թխել 175 C աստիճան ջերմությամբ` 30-40 րոպե, Սառեցնել: Սերուցքային (բաց դեղնագույն) պանրով կրեմ քսել:

Կրեմ

2 (3 ունցիա) տուփ սերուցքային պանիր
3 բաժակ շաքարի փոշի
1 թեյի գդալ վանիլին

Փափկեցնել սերուցքային պանիրը: Խառնել մնացածը և քսել բանանով ու ընկույզով տորթի 2 կլոր շերտերի միջև, կողքերին ու երեսին:

Նորացվել է ( Շաբաթ, 03 Հոկտեմբեր 2009 20:58 )  

Ավելացնել մեկնաբանություն


Security code
Refresh

Գտեք մեզ...

Digg Facebook Twitter

Մուտք

Գործընկերներ

 Անվճար հայտարարություններ Հայաստանում Name: Անվճար հայտարարություններ Հայաստանում
Url: www.FreeShop.Am

Եղանակը Հայաստանում այս պահին

Թեգերի ամպակույտ


Վերջին Հոդվածներ

Առավել շատ դիտված

Google PageRank Checker