Բաղադրիչները
8 ձվի սպիտակուց1 ճաշի գդալ սպիտակ քացախ
1 թեյի գդալ վանիլինի հյութ (էքստրակտ)
1/4 թեյի գդալ աղ
2 բաժակ շաքարավազ
3 բաժակ կտրատված թարմ ելակ
1+1/2 բաժակ հարած սերուցք
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցները լցնել հարիչի մեջ և թողնել 30 րոպե սենյակային ջերմաստիճանում: Հարիչով հարել ձվի սպիտակուցները, քացախը, վանիլինն ու աղը միջին արագությամբ մինչև որ թույլ սրածայր գագաթներ կառաջանան: Աստիճանաբար լցնել շաքարավազ, մոտ 2 ճաշի գդալ ու հարել մինչև որ թանձր ու փայլուն սրագագաթներ կառաջանան և շաքարավազն էլ կլուծվի:
Լցնել յուղոտած 10 մատնաչափ հաստությամբ թավայի մեջ: Թխել 300 աստիճան ջերմաստիճանով` 55-65 վայրկյան կամ մինչև թույլ շագանակագույն դառնան: Բեզեները տեղադրել ափսեի մեջ, որպեսզի սառի: Մատուցել ելակներով ու հարած սերուցքով: Ավելացածները պահել սառնարանում:
Քանակը`
12 հատ; Սննդարարությունը` 1 բաժնի (յուրաքանչյուրի) հավասար է 311 կալորիա, 12 գ. ճարպ (7 գր. հագեցած ճարպ), 44 մգ. խոլեստերին, 64 մգ. նատրիում, 49 գր. ածխաջրածին, 1 գ. / fiber -- ֆիբեր?/, 4գ. սպիտակուցներ:


Տորթեր





Name: Անվճար հայտարարություններ Հայաստանում