with us life is sweet ...

Popular Cake Receipts

Home Տորթեր Այլ Շոկոլադով, ազնվամորիով Լինզեր տորթ

Շոկոլադով, ազնվամորիով Լինզեր տորթ

Էլ.փոստ Տպել PDF
1բաժակ աղացած նուշ
1 թեյի գդալ աղացած դարչին
Մի պտղունց աղ
10 ճաշի գդալ փափկեցրած կարագ կամ մարգարին
2/3 բաժակ մաղով անցկացրած շաքարի փոշի
1 մեծ ձվի դեղնուց
Մեկ և կես բաժակ մաղով անցկացրած ալյուր
3/4 բաժակ մորու ջեմ
2 թեյի գդալ լիմոնի հյութ
1 բաժակ (6 ունցիա) NESTLE® TOLL HOUSE® Semi-Sweet Chocolate Morsels
Շաքարի փոշի

Սահմանված ժամանակը

Նախապատրաստման ժամանակը` 1ժամ 30 րոպե
Եփելու ժամանակը` 45 րոպե
Սառեցնելու ժամանակը`3 ժամ 30 րոպե սառնարանում
Տաքացնել ջեռոցը 175C

Փոքր թասիկի մեջ լցնել նուշն ու դարչինը: Հարիչի միջին չափսի ամանում հարել կարագը, շաքարավազն ու ձվի դեղնուցը: Աստիճանաբար ավելացնել ալյուրն ու նուշի խառնուրդը: Խմորի մեկ երրորդը գունդ անել :Տեղադրել յուղաթերթի մեջ : Դնել սառնարանում: Սառեցնել մոտ 30 րոպե:

Փոքր թասիկի մեջ ջեմն ու լիմոնի հյութը խառնել: Հալեցնել կտորները միկրոալիքային վառարանի համար նախատեսված ամանի մեջ ԲԱՐՁՐ (100%) հզորությամբ 1 րոպե: Կտորների մի մասը կարող են դեռ մնացած լինել նույն չափի: Եթե անհրաժեշտ է, ևս 10-15 վայրկյան միկրոալիքային վառարանում պահեք’ խառնելով, մինչ կտորները հալվեն: Ջեմի խառնուրդի վրա պտտեցնելով լցնել շոկոլադը: Տարածել խմորի վրա:

Սառնարանից հանել խմորի գունդը: Կտրտել 3/4 մատնաչափ 10 հաստ շերտիկների: Դանակով զգուշորեն յուրաքանչյուր շերտիկ դնել մորու խառնուրդի վրա : Մնացած շերտիկներն դասավորելով խաչաձև` տալ ցանցաձև տեսք; Պատառաքաղով շերտիկների եզրերը սեղմել:

Թխել 45 րոպե կամ մինչ բաց ոսկե դարչնագույն դառնալը: Լավ սառեցնել:

Վրան շաքարի փոշի ցանել: Սառեցնել առնվազն 3 և կես ժամ կամ մինչ լավ սառի: Տեղադրել սկուտեղի վրա, նախքան մատուցելը: 8 բաժին:

Յուրաքանչյուր կտորի սննդարարությունը

Կալորիաները` 530 ճարպից, 240 Ընդհանուր
Ճարպ` 27 գր, հագեցված ճարպեր 13 գր, խոլեստերին 65 մգ, սոդա 140մգ, ածխաջրածիններ`67գր, դիետիկ նյութեր 3գր, շաքարներ 42գր, պրոտեիններ` 7գր:
Նորացվել է ( Հինգշաբթի, 20 Օգոստոս 2009 08:36 )  

Մեկնաբանություններ  

 
+1 #1 NAREK 2010-02-20 19:39
;-) ;-) ;-) ;-) ;-)
Quote
 

Ավելացնել մեկնաբանություն


Security code
Refresh

Գտեք մեզ...

Digg Facebook Twitter

Մուտք

Գործընկերներ

 Անվճար հայտարարություններ Հայաստանում Name: Անվճար հայտարարություններ Հայաստանում
Url: www.FreeShop.Am

Եղանակը Հայաստանում այս պահին

Թեգերի ամպակույտ


Վերջին Հոդվածներ

Առավել շատ դիտված

Google PageRank Checker